Կարևոր իրադարձություններ

Կոտայքում առանց փաստաթղթի փայտանյութով բեռնատար է հայտնաբերվել (տեսանյութ)

26 Ապրիլ, 2023 16:08
Կոտայքում առանց փաստաթղթի փայտանյութով բեռնատար է հայտնաբերվել (տեսանյութ)

Ապրիլի 22-ի երեկոյան Կոտայքի մարզի պարեկները Հրազդան-Հանքավան ճանապարհին իրականացրած ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար, որը բարձված էր փայտանյութով:

Վարորդը Հրազդանի բնակիչ էր, ուղևորը՝ Մարմարիկ գյուղի:

Պարզվել է, որ փայտանյութը մարմարիկցի 56-ամյա տղամարդունն է, որը բեռի համար փաստաթուղթ չուներ:

Փայտանյութով բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին