Կարևոր իրադարձություններ

Տնօրենի իմացությամբ՝ դենդրոպարկում ծառեր են հատվել (տեսանյութ)

26 Ապրիլ, 2023 15:11
Տնօրենի իմացությամբ՝ դենդրոպարկում ծառեր են հատվել (տեսանյութ)

Ապօրինի ծառահատման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն իրացրել են ապրիլի 25-ին:

Ըստ տվյալի՝ ապրիլի 8-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Սորաններ կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի, մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, դեպքի հանգամանքները պարզվում են:

Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին