Կարևոր իրադարձություններ

Եվրոպական բիզնես ասոցիացիան արդարադատության նախարարին շնորհակալական պարգև է շնորհել (լուսանկարներ)

26 Ապրիլ, 2023 13:19
Եվրոպական բիզնես ասոցիացիան արդարադատության նախարարին շնորհակալական պարգև է շնորհել (լուսանկարներ)

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել Եվրոպական բիզնես ասոցիացիայի ընդհանուր ժողովին:

Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, նիստին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով կարևորել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում կայուն և մրցունակ տնտեսության զարգացման գործում:

Ժողովի շրջանակում ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման կարևորությունը:

Միջոցառման նպատակն էր ամփոփել Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրերի բարելավմանն ուղղված հասարակական և գործարար հատվածների հետ համատեղ իրականացված աշխատանքները:

Արդարադատության նախարարության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի համագործակցության հիմնական ուղղություններից է եղել Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները կարևոր դեր են խաղում բիզնես հատվածի առջև ծառացած խնդիրների արագ և արդարացի լուծումների գործում:

Միջոցառման ընթացքում արդարադատության նախարարին շնորհվել է շնորհակալական պարգև՝ Ասոցիացիայի հետ երկարատև համագործակցության համար:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին