Կարևոր իրադարձություններ

Չնախատեսված խուզարկություններով խցերում կասկածելի զանգվածներ և արգելված իրեր են հայտնաբերվել. ՔԾ (լուսանկարներ)

19 Ապրիլ, 2023 14:00
Չնախատեսված խուզարկություններով խցերում կասկածելի զանգվածներ և արգելված իրեր են հայտնաբերվել. ՔԾ (լուսանկարներ)

Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման նպատակով 2023թ․ ապրիլի 18-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ չնախատեսված խուզարկություններ են իրականացրել նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում 4-րդ մասնաշենքի խցերից մեկում կալանավորված անձ Գ․ Ս․-ի կիսավարտիքի աջ գրպանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, ձախ գրպանից վայր է ընկել 1 ապակյա սրվակ, որում առկա են եղել թղթով փաթեթավորված 0․3 գրամ քաշով թմրամիջոցին նմանվող սպիտակ, բյուրեղանման և 0․2 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգվածներ։ 

Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել նաև 3 մլ տարողությամբ երեք ներարկիչ, որոնցից երկուսը լցված են եղել անգույն հեղուկով, 1 մլ տարողությամբ 1 ներարկիչ, մեկ ասեղ՝ իր պատյանով, 2 դեղահաբ, 14 USB լար, 10 լիցքավորիչ, արգելված իրերի փոխանցման համար նախատեսված ինքնաշեն 2 պարան, 6 ականջակալ, 1 կապ խաղաքարտ, սուր, ծակող 1 առարկա և 2 բջջային հեռախոս։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին