Կարևոր իրադարձություններ

Այսօրվանից կգործարկվի 1 համարի երթուղին. կվերականգնվի 58 համարի ավտոբուսի երթևեկությունը (լուսանկարներ)

15 Ապրիլ, 2023 10:07
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Այսօրվանից կգործարկվի 1 համարի երթուղին. կվերականգնվի 58 համարի ավտոբուսի երթևեկությունը (լուսանկարներ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրը սկսենք հաճելի նորությամբ՝ Երևանի բնակիչների համար։

Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը։

1 համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով։

Իսկ 58 համարի ավտոբուսի աշխատանքը այսօրվանից կլինի ակտիվ և համակարգված՝ ավանը կապելով Էրեբունու հետ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին