Կարևոր իրադարձություններ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները մասնակցել են առաջին օգնության դասընթացի (լուսանկարներ)

14 Ապրիլ, 2023 12:48
 «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները մասնակցել են առաջին օգնության դասընթացի (լուսանկարներ)

Ապրիլի 10-11-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի անձնակազմի համար «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների զարգացման ծրագրի» շրջանակներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կոտայքի մարզի արզական գյուղի Աղվերան բնակավայրում կազմակերպել են «Առաջին օգնության հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթաց։

«ՀԱՓԿ» մասնագետները դասընթացի ժամանակ ձեռք են բերել առաջին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու հմտություններ։ Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են տեսական և գործնական քննություն։

ՀԿԽԸ կամավորների մասնակցությամբ կազմակերպված իրավիճակային տեսարանների ընթացքում մասնակիցները գործնականում կիրառել են ստացած գիտելիքները՝ ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում և առաջին օգնություն ցուցաբերել՝ ըստ անհրաժեշտության։

Դասընթացի ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ստացել են վկայականներ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին