Կարևոր իրադարձություններ

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (լուսանկարներ)

13 Ապրիլ, 2023 16:12
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր Արթուր Նահապետյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի և Հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի երդման արարողությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին