Կարևոր իրադարձություններ

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք (լուսանկարներ)

13 Ապրիլ, 2023 10:36
ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք (լուսանկարներ)

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի տրանսպորտի տնօրեն Հիդեակի Իվասակին, ԱԶԲ այլ ներկայացուցիչներ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վերջիններս ուսումնասիրել են այն հատվածները որտեղով պետք է անցնի նոր կառուցվելիք ճանապարհը, դիտարկել են ճանապարհի ծրագիծը, քննարկել ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին