Կարևոր իրադարձություններ

Նոր փոստային բացիկ` նվիրված Հայաստանի ուսանողական շինարարական ջոկատների 50-ամյակին

20 Հոկտեմբեր, 2015 16:53
Նոր փոստային բացիկ` նվիրված Հայաստանի ուսանողական շինարարական ջոկատների 50-ամյակին

Հոկտեմբերի 20-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց նոր փոստային բացիկ մեկ նամականիշով` նվիրված Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակին: Մարմանը մասնակցում են ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ուսանողոկան ջոկատների կոմիսար Ստեփան Ստեփանյանը:

Տեխնիկական տվյալներն են.

Անվանումը` Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակը

Թողարկման օրը` 20 հոկտեմբերի 2015թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան

Տպարանը` AMPG Armenia, Հայաստան

Տպաքանակը՝ 500

Նամականիշի չափսերը՝ 25x35 մմ

Բացիկի չափսերը՝ 150x110 մմ

Անվանական արժեքը`240 դրամ:

Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի ուսանողական ջոկատների լոգոտիպը, իսկ բացիկի ձախ հատվածում՝ մի ուսանողական ջոկատի լուսանկար, Հայաստանի ուսանողական ջոկատների կրծանշանը և մեդալը:

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

 

Լրահոս

Դիտել ավելին