Կարևոր իրադարձություններ

Ամփոփվել են դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները (լուսանկարներ)

11 Ապրիլ, 2023 17:08
Ամփոփվել են դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները (լուսանկարներ)

Ամփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Առաջին կարգի դիպլոմի է արժանացել 71, երկրորդ կարգի՝ 125 և երրորդ կարգի՝ 156 աշակերտ: Մրցանակակիրներից 58-ը քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից են: Մի շարք աշակերտներ էլ արժանացել են գովասանագրերի:

Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները հյուրընկալվել են Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում և պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի կողմից:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը շնորհավորել է աշակերտներին և մաղթել ուսման մեջ նորանոր հաջողություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին