Կարևոր իրադարձություններ

«Կյանքի պատկերը». Արշիլ Գորկու 80-ամյա դուստրը հետահայաց ցուցահանդես կունենա (լուսանկարներ)

07 Ապրիլ, 2023 15:48
«Կյանքի պատկերը». Արշիլ Գորկու 80-ամյա դուստրը հետահայաց ցուցահանդես կունենա (լուսանկարներ)

Արշիլ Գորկու աղջիկը՝ նկարիչ Մարո Գորկին, դարձել է 80 տարեկան:

Ապրիլի 19-ից մայիսի 12-ը Լոնդոնի Long & Ryle գալերեայում 80 ամյակի առթիվ Մարո Գորկու անհատական՝ «A Life Painting» խորագրով հետահայաց ցուցահանդեսն է գործելու:

Նկարիչներ Մարո Գորկին և ամուսինը՝ Մեթյու Սփենդերն այս տանն ապրել ու աշխատել են 1968 թվականից ի վեր։ Այն գտնվում է Տոսկանայում: Մարոյի ամուսինը՝ Սփենդերը, ճանաչված բանաստեղծ և քննադատ Սթիվեն Սփենդերի որդին է:

Չնայած զույգի այն պնդմանը, թե նրանք «ոչ մեկին գրեթե չեն տեսնում» տոսկանյան ֆերմայում, այս տուն հաճախ են այցելել համբավ ունեցող գրողներ, արվեստագետեր, դերասաններ և կինոգործիչներ։

Տունը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Բեռնարդո Բերտոլուչին «Գեղեցկությունը գողացող» ֆիլմի համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին