Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզը պատրաստվում է Համահայկական ամառային խաղերին (լուսանկարներ)

06 Ապրիլ, 2023 15:44
Շիրակի մարզը պատրաստվում է Համահայկական ամառային խաղերին (լուսանկարներ)

Շիրակի մարզետարանից հայտնում են, որ օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիում՝ քաղաքային մարզադաշտում։

Շիրակի մարզում նախատեսվում են կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։

Միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Շիրակի մարզ են այցելել Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանը և մրցավարի տեղակալ Դավիթ Բաղումյանը։

Շիրակի մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի սպորտի պատասխանատուների ուղեկցությամբ նրանք շրջայցեր են կատարել խաղերի ծրագրում ընդգրկված մարզակառույցներ՝ Գյումրու քաղաքային մարզադաշտ, «Սև ամրոց» համալիր, Գյումրու ֆուտբոլի ակադեմիա, համայնքի խաղերի մարզադպրոց, թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճ, Գյումրի համայնքի համալիր մարզադպրոց, սամբո-ձյուդոյի մարզադպրոց, Արթիկ համայնքի խաղերի մարզադպրոց և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Արթիկի պետական քոլեջ։

Տեղերում ուսումնասիրվել է մարզական հաստատությունների վիճակը, անհրաժեշտ պայմանների առկայություն, հստակեցվել հետագա անելիքները։

«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական ամառային 8-րդ խաղերին 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

 

Լրահոս

Դիտել ավելին