Կարևոր իրադարձություններ

Բեմում են արտիստներ, որոնք լավագույնս կկարողանային արտացոլել կերպարներին և գույն տալ նրանց (լուսանկարներ)

05 Ապրիլ, 2023 23:39
Բեմում են արտիստներ, որոնք լավագույնս կկարողանային արտացոլել կերպարներին և գույն տալ նրանց (լուսանկարներ)

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Հարսանեկան Ping-Pong» ներկայացման պրեմիերան: Ներկայացման ռեժիսորն Արշո Հարությունյանն է: Դերերում են՝ Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Լևոն Հախվերդյանը, Անի Խաչիկյանը և Մանե Մխոյանը:

«Մոտ երկու տարի պահանջվել է, որ «հասնենք» պրեմիերային, քանի որ սցենարային լուծումները մի փոքր բարդ էին, բայց երբ որոշեցինք՝ ինչ գործ պետք է բեմ բարձրանա, մենք դիմեցինք Արշո Հարությունյանին և սկսեցինք աշխատանքները»,- ասաց ներկայացման պրոդյուսերներից Արման Միտոյանը:

Մյուս պրոդյուսերը՝ Տիգրան Վիրաբյանը, ով նաեւ մտահղացման հեղինակն է, հավելեց. «Տարբեր պիեսների միքս է ներկայացված, նաև հայաֆիկացված տարբերակով, իսկ բեմում են արտիստներ, որոնք լավագույնս կկարողանային արտացոլել կերպարներին և գույն տալ նրանց»:

Վերջինիս խոսքով՝ ներկայացումը դիտելուց հետո համոզվել է՝ ճիշտ պատմություն են ընտրել՝ ճիշտ դերասանական կազմով․ «Ռեժիսորի հետ կարողացել ենք հրաշալի ստեղծագործական խումբ հավաքել։ Փորձերի ընթացքում հասկացանք, որ մեր խումբը կամաց-կամաց վերածվում է մի ընտանիքի, եւ այսօր արդեն բեմում նրանք կարողացան ապացուցել, որ իրենցից յուրաքանչյուրը շատ սիրում է իր աշխատանքը, եւ հանդիսատեսի բուռն արձագանքը գալիս է ապացուցելու, որ մենք չենք սխալվել պիեսի ու դերասանական կազմի ընտրության հարցում։ Արդեն ունենք շրջագայելու առաջարկներ»։

Հավելենք, որ առաջնախաղից հետո հանդիսատեսը կարող է վայելել  «Հարսանեկան Ping Pong» ներկայացումը․ նրանք, ովքեր չհասցրին ներկա գտնվել պրեմիերային այն կկարողանան դիտել ապրիլի 25-ին, մայիսի 2-ին եւ 12-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին