Կարևոր իրադարձություններ

Երևանի առաջին մանկապատանեկան կենտրոնը նշում է հիմնադրման 100-ամյակը (լուսանկարներ)

04 Ապրիլ, 2023 14:13
Երևանի առաջին մանկապատանեկան կենտրոնը նշում է հիմնադրման 100-ամյակը (լուսանկարներ)

Երևանի առաջին մանկապատանեկան կենտրոնը նշում է հիմնադրման 100-ամյակը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Պիոներիայի նախկին պալատն առ այսօր արտադպրոցական կրթության ու գեղագիտական դաստիարակության հնարավորություն է տալիս հազարավոր երեխաների:

Կրթական հաստատության հոբելյանական միջոցառմանը մասնակցել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կախարդական հայելի» կարճամետրաժ գեղարվեստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ կենտրոնը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր կրթել ու կրթվել են Առաջին մանկապատանեկանում՝ դառնալով մեծ ընտանիքի մի մասնիկը:

Հյուրերը հնարավորություն են ունեցել մասնակցելու նաև «Հնի և նորի խաչմերուկում» ֆոտոնախագծի ցուցահանդեսին։

«Կողք կողքի» ներառական նախագծի շնորհանդեսով էլ Առաջին մանկապատանեկանը, կառուցվածքային նոր մեթոդաբանությամբ, սկիզբ է դրել մի ծրագրի, որի շնորհիվ զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաները, հատուկ մշակված խմբային եղանակով, կներառվեն կենտրոնում գործող այն խմբերում, որոնց ղեկավարները հաջողությամբ կավարտեն վերապատրաստման մոդուլային ծրագիրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին