Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ինքնաթիռը չի պատկանում ՌԴ-ին

20 Հոկտեմբեր, 2015 16:24
Հեղինակ՝ Աշոտ Եսայան
Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ինքնաթիռը չի պատկանում ՌԴ-ին

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ինքնաթիռը չի պատկանում ՌԴ-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Հիմա ինչ կարելի է մտածել.

1.Չկա նման բան թուրքերն են հնարել.

Թուրքիան ինքն է ստահոդ լուրեր տարածել, թե իբր ինքնաթիռը ՌԴ-ին է պատկանում, փորձելով տարածաշրջանում ցույց տալ իր ազդեցիկ դերակատարությունը. «եթե ռուսին խփեցի կխփեմ ցանկացածին» մոտավորապես նման տրամաբանությամբ է առաջնորդվել:

2.Չկա նման բան ռուսներն են հնարել.

Ռուսաստանը «ատամ» ունի Թուրքիայի վրա, ինքն է ստահոդ լուրեր տարածել խոցված ինքնաթիռի հետ կապված, որպեսզի հետագայում իր քայլերը Թուրքիայի դեմ ուղղված արդարացնի «առաջինը ես չէի» սկզբունքի համաձայն:

3.Կա նման բան, սակայն փոխադարձ համաձայնության արդյունքում հարթվել է ամեն ինչ:

Իրականում խոցված ինքնաթիռը ՌԴ-ին է պատկանում, Թուրքիան միամտաբար է խոցել այն, սակայն ինչպես Պուտինն է բազմիցս նշել, որ Թուրքիան ՌԴ-ի բարեկամն է, որպեսզի չխաթարվի այդ բարեկամական հանգույցը, հերքվել է փաստը,որ ինքնաթիռը ռուսական է երկկողմ փոխհամաձայնության արդյունքում, հակառակ դեպքում ՌԴ-ի իմիջին մեծ հարված կլիներ, եթե որևէ մի պետություն, փորձեր ոտնձգություն թույլ տալ ՌԴ-ի հանդեպ ու չպատժվեր.

Հ.Գ. Բա լավ ո՞ւմ էր պատկանում այդ անօդաչու ինքնաթիռը 

 

Լրահոս

Դիտել ավելին