Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի ոլորաներում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

01 Ապրիլ, 2023 00:03
Դիլիջանի ոլորաներում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Մարտի 31-ին, ժամը 20։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4-5 մետր սահելով հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մետր կողասահել դեպի ձորակը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված:

 

Լրահոս

Դիտել ավելին