Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը ոչ սթափ վարորդի մոտ ատրճանակ ու փամփուշտներ է հայտնաբերել (տեսանյութ)

01 Ապրիլ, 2023 00:30
Ոստիկանությունը ոչ սթափ վարորդի մոտ ատրճանակ ու փամփուշտներ է հայտնաբերել (տեսանյութ)

Մարտի լույս 31-ի գիշերը պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ոստիկանները Աշտարակ-Եղվարդ խճուղում ստուգել են 41-ամյա տղամարդու վարած մեքենան։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Տրանսպորտային միջոցում ատրճանակ է հայտնաբերվել, իսկ վարորդի պայուսակում՝ ևս մեկ ատրճանակ ու փամփուշտներ։

Արագածոտնի պարեկները ստուգել են նաև վարորդի սթափությունը։ Պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում է։

Աղձք գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին