Կարևոր իրադարձություններ

Նույնիսկ հարվածելուց հետո այս ողորմելի փախուստը արդեն արժեհամակարգի ցուցիչ է. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

31 Մարտ, 2023 22:59
Հեղինակ՝ Վահագն Ալեքսանյան
Նույնիսկ հարվածելուց հետո այս ողորմելի փախուստը արդեն արժեհամակարգի ցուցիչ է. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չգիտեմ, թե ինչու՞ էր պարոն Մամիջանյանը պնդում, որ հերթական դաշնակ պատգամավորը «փախնող տղա չի», բայց վստահեցնում եմ, որ ԱԺ ընդդիմության մյուս մեղադրանքներն ու պնդումներն էլ ճիշտ էնքան ճշմարտացի են, ինչքան պարոն Մամիջանյանի կողմից հնչեցված այս մեկը։

Չգիտեմ, թե ինչու՞ էր պետք հարվածել երբևէ հանդիպածս ամենակոմպրոմիսային, ոչ կռվարար, ոչ ագրեսիվ ու պարկեշտ մարդկանցից մեկին՝ Վլադիմիր Վարդանյանին, բայց այ նույնիսկ հարվածելուց հետո այս ողորմելի փախուստը արդեն արժեհամակարգի ցուցիչ է»։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին, որից հետո դիմել է փախուստի։

 

Լրահոս

Դիտել ավելին