Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանին արտահերթ նիստ կհրավիրի

31 Մարտ, 2023 22:20
Երևանի ավագանին արտահերթ նիստ կհրավիրի

Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։ Օրակարգում մեկ հարց է՝ գույքի նվիրատվության մասին։ Այս մասին  տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Օրակարգային հարցը առնչվում է ընդհանուր 237 հատ ավտոբուսների օտարմանը։

 
 

Կից ներկայացված նախագծով առաջարկվում է վեց միլիարդ վեց հարյուր երեսունյոթ միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ինը հարյուր չորս դրամ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի ավտոբուսները և տասներկու միլիարդ երեք հարյուր վեց միլիոն երեք հարյուր իննսունհինգ հազար հարյուր վաթսուներկու ՀՀ դրամ արժեքով թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին