Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են, կան նաև փակ ճանապարհներ

31 Մարտ, 2023 21:50
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են, կան նաև փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է:

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Շիրակի մարզում (բացի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններից), Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Վանաձոր, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Լարսի մասին

 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին