Կարևոր իրադարձություններ

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

31 Մարտ, 2023 20:50
Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

Մարտի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլիոս Ցամին ստորագրել են հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։


Ծրագրի ստորագրումը հաստատում է երկու երկրների սերտ համագործակցությունը ռազմական ոլորտում և առավել ամրապնդում զինված ուժերի օպերատիվ կարողությունների և փոխգործունակության մակարդակը:

 

Լրահոս

Դիտել ավելին