Կարևոր իրադարձություններ

Բավականին ծանր հարված էր. Վարդանյանը՝ միջադեպի մասին

31 Մարտ, 2023 17:45
Բավականին ծանր հարված էր. Վարդանյանը՝ միջադեպի մասին

ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ միջադեպը մեկ րոպե է տևել։

«Ես փորձեցի պարոն Մինասյանին և մնացած պատգամավորներին, ըստ էության, ասել հետևյալը, որ ժողովուրդ ջան եկեք վերադառնանք բովանդակային քննարկման փուլ և սրանով ավարտենք։

Դրանից հետո իմ իրավաչափ պահանջին, որ եկեք վերադառնանք քննարկման փուլ, պարոն Մհեր Սահակյանն ասաց՝ դուք չեք կարա մեր վրա ձայն բարձրացնենք, ասացի՝ ես նիստը վարում եմ ու շարունակում եմ վարել, ասաց՝ չեք կարա, չեք կարա։ Մոտեցավ ինձ, որովհետև արդեն կանգնել էինք, և առանց որևէ բան անելու հարձակվեց վրաս և դիմեց փախուստի»,-նշել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Սահակյանն ինքն է բարձրացել տեղից.

«Մոտեցել է ինձ, առանց որևէ բան ասելու հարվածել։ Բժշկական միջամտություն է տեղի ունեցել, բավականին զգալի կտրվածք է, երկու կար են դրել։ Բավականին ծանր հարված էր»,-ասել է նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին