Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Արցախի պաշտպանությանն առնչվող հարցեր

31 Մարտ, 2023 17:11
Քննարկվել են Արցախի պաշտպանությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման խստացման և չդադարող սադրանքների  պայմաններում Արցախի պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։

Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը։

Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային և քաղաքացիական  կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված համագործակցությունը հրատապ և երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։

Քննարկված հարցերի համատեքստում Արցախի նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:

 

Լրահոս

Դիտել ավելին