Կարևոր իրադարձություններ

Գորիսի ղեկավարն ու Վիենի քաղաքապետը կարևորել են քույր քաղաքների արդյունավետ համագործակցությունը

31 Մարտ, 2023 16:54
Գորիսի ղեկավարն ու Վիենի քաղաքապետը կարևորել են քույր քաղաքների արդյունավետ համագործակցությունը

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է քույր քաղաք Վիենի քաղաքապետ Տիերի Կովակսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարևորվել է քույր քաղաքների արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում իրականացվել ու իրականացվում են տարբեր նախաձեռնություններ:Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Տիերի Կովակսը առանձնակի կարևորել է երկու քաղաքների ղեկավարների պատրաստակամությունը երկարամյա համագործակցությունն ամուր հիմքերով շարունակելու համար:

Գորիս համայնքի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ շարունակվելու են ներդրվել հնարավոր ջանքերը քույր քաղաքների բարեկամական կապերն ամրապնդելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկա 5 տարիների համագործակցության հնարավորությունները՝ ուղղված զբոսաշրջության, ֆրանսախոսության, առողջապահության ու կրթության ոլորտների զարգացմանը: Հանդիպումից հետո հյուրերը համայնքի ղեկավարի հետ միասին շրջայց են կատարել համագործակից տարբեր կազմակերպություններ, ծանոթացել Գորիսում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Երկու քաղաքապետերի հաջորդ հանդիպումը պլանավորել է կազմակերպել սեպտեմբեր ամսին՝ Գորիսում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին