Կարևոր իրադարձություններ

Երբ է սպասվում ամենացածր ջերմաստիճանն Արարատյան դաշտում

31 Մարտ, 2023 14:54
Երբ է սպասվում ամենացածր ջերմաստիճանն Արարատյան դաշտում

Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-2 աստիճան։
Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։
ՄԱՐՏԻ 31-ԱՊՐԻԼԻ 5
Երևանում այսօր կեսօրից հետո, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, այսօր՝ երեկոյան ժամերին, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։
Ապրիլի 3-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։
Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 31-ին և ապրիլի 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6մ/վ, մարտի 31-ին, ապրիլի 2-ին, 5-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6, ապրիլի 2-ի ցերեկը և ապրիլի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ ձնախառն անձրև։

 

 

Լրահոս

Դիտել ավելին