Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է գրող և խմբագիր Երվանդ Ազատյանը

31 Մարտ, 2023 14:41
Կյանքից հեռացել է գրող և խմբագիր Երվանդ Ազատյանը

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սգում է Համագումարի նախկին խորհրդի անդամ, համայնքային առաջնորդ, գրող և խմբագիր Էդմոնդ Երվանտ Ազատյանի մահը։ Իր բազմաթիվ պաշտոններով Ազատյանն իր կյանքի գործը նվիրեց հայ ժողովրդի կյանքի բարելավմանը՝ ծառայելով որպէս Ռամկավար ազատական կուսակցության բարձրաստիճան անդամ, մինչև Հայաստանի մշակույթի նախարարության Սփյուռքից խորհրդական, մինչև Ալեք և Մարի Մանուկյան թանգարանի խորհրդական, մինչև իր բազմաթիվ ազդեցիկ խմբագրական դերակատարումները «Պայքար», Armenian Mirror Spectator, «Արև», «Ազգ» և «Աբակա» թերթերում, որոնք լույս են տեսնում հայկական սփյուռքում։ Ազատյանը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում հայերի համար գլխավոր մտքի առաջնորդ ու կազմակերպիչ էր, ինչն արտացոլվում է մեծաքանակ ցավակցական ուղերձներում՝ կապված այն կորստի հետ, որին հանգեցրեց իր մահը:

1970-ականների սկզբին Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրող Էըրլիի համաժողովների մասնկակից Ազատյանը մի քանի տարի ծառայեց որպես Համագումարի Տնօրենների խորհրդի անդամ և արժեքավոր դերակատարում ունեցավ այդ նոր կազմակերպության հասանելիությունը ամերիկահայ համայնքի ավելի լայն ոլորտներում տարածելու գործում:

Հայաստանի գրողների միության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Ազատյանը մեծ հարգանք էր վայելում որպես հեղինակ և խմբագիր։ Նա հրատարակեց ավելի քան 21 գիրք և հրապարակեց ավելի քան 1500 հոդվածներ, գրքերի ակնարկներ և պատմվածքներ օրաթերթերում և գրական ամսագրերում:

1935թ.-ին ծնված լինելով Լիբանանի Բեյրութ քաղաքում, Բեյրութի Ամերիկյան համալսարանից ստացավ բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան, և բարձրագույն կրթությունը շարունակեց ԱՄՆ-ում՝ Northeastern համալսարանում և Ուեյն պետական համալսարանում:

Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում ապրելու ընթացքում Ազատյանը երկարամյա և արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատեց գործարար և բարերար Ալեք Մանուկյանի հետ: Նա ծառայեց որպես երկարամյա գործադիր կառավարիչ Ալեք և Մարի Մանուկյան մշակութային հիմնադրամում, որն աջակցում էր հայկական գրքերի, թերթերի և մշակութային այլ աշխատանքների հրատարակմանը:

Նա նաև ծառայեց որպես Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության Կենտրոնական Վարչության նախագահ, որի պաշտոնում նա շատ ճամփորդեց և ամրապնդեց կազմակերպության ներկայությունը հայկական մշակույթի ու կրթության առաջխաղացման գործում:

Ազատյանն իր ցմահ ծառայության համար արժանացավ բազմաթիվ ճանաչումների, ներառյալ՝ Սուրբ Սահակ - Սուրբ Մաշտոց շքանշանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ից՝ լրագրողական և գրական ձեռքբերումների համար, «Մովսես Խորենացի» մեդալը, «Հակոբ Մեղապարտ» մեդալը Հայաստանի ազգային գրադարանի կողմից և ՀՀ նախագահների կողմից այլ պարգևներ։

Հուղարկավորման արարողությունը տեղի կունենա ապրիլի 22-ին, շաբաթ օրը, Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքի Սուրբ Հովհաննսս հայկական եկեղեցում, այցելությունը՝ նախորդ երեկոյան։ Ծաղիկների փոխարեն կարելի է նվիրատվություններ կատարել Թեքեյան մշակութային միության Էդմոնդ Ազատյանի հրատարակությունների հիմնադրամին։

«Աուդիո-Վիզուալ Լրագրողների Ասոցիացիա» ՀԿ

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին