Կարևոր իրադարձություններ

Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը՝ բուժհաստատություն. ՔԿ

31 Մարտ, 2023 13:51
 Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը՝ բուժհաստատություն. ՔԿ

Քննչական կոմիտեի մամաուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է.

«ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։

Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։

Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։

Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»։

 

Լրահոս

Դիտել ավելին