Կարևոր իրադարձություններ

Հավանականությունը մեծ է, որ Ալեն Սիմոնյանը նորից կվիրահատվի. խոսնակ

31 Մարտ, 2023 11:22
Հավանականությունը մեծ է, որ Ալեն Սիմոնյանը նորից կվիրահատվի. խոսնակ

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ձեռքը ջարդվել էր: Բակում մարզվելիս` ԱԺ նախագահն ընկել ու վնասել էր արմունկը: Վիրահատվելուց օրեր անց Սիմոնյանը գործուղվել էր Գերմանիա, որտեղ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, առողջական վիճակը վատացել է, ինչի պատճառով էլ ԱԺ նախագահը մեկ օր շուտ է վերադարձել Երևան, որպեսզի կրկին վիրահատվի:

Shabat.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը, որ հավանականությունը մեծ է` ԱԺ նախագահը նորից վիրահատվի, սակայն վերջնական որոշում կկայացնեն այստեղի բժիշկները` ռենտգեն հետազոտություն անելուց հետո: 

«Հավանաբար վաղը պարզ կլինի: Քանի որ վիրահատությունից հետո ապաքինման ժամանակը քիչ էր, ու ԱԺ նախագահը մեկնել էր գործուղման, Գերմանիայում արմունկի ցավեր է ունեցել, բայց ինքնազգացողությունը լավ էր, այնպես, որ  կարողացել է նախատեսված բոլոր հանդիպումներին մասնակցել»,-հավելեց մամուլի խոսնակը:

 

Լրահոս

Դիտել ավելին