Կարևոր իրադարձություններ

Երաժշտական և արվեստի դպրոցների գրականության մշակման և հրատարակման համար մրցույթ է հայտարարվել

31 Մարտ, 2023 11:18
Երաժշտական և արվեստի դպրոցների գրականության մշակման և հրատարակման համար մրցույթ է հայտարարվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուղեցույցների և առարկայական ծրագրերի մշակման և տպագրման նպատակով՝ 2023 թվականին աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու համար:

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝ 

հայտ (ձևը կցվում է),

նախահաշիվ (ձևը կցվում է),

գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր:

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման: 

Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023թ. ապրիլի 17-ը հետևյալ հասցեով՝  [email protected]:

 

 

Լրահոս

Դիտել ավելին