Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահի նկատմամբ քրեական մեղադրանք կառաջադրվի

31 Մարտ, 2023 11:06
 Առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահի նկատմամբ քրեական մեղադրանք կառաջադրվի

Մանհեթենի մեծ երդվյալ ատենակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք են առաջադրել:

Ինչպես գրում է apnews.com-ը, մեղադրանքները վերաբերում են 2016 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում պոռնոաստղ Սթորմի Դենիելսին կատարված վճարումներին, որոնց նպատակը Թրամփի արտաամուսնական սեռական հարաբերությունների մասին խոսակցությունները լռեցնելն էր:

Ըստ աղբյուրի՝ սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ է, որ ԱՄՆ որևէ նախկին նախագահի քրեական մեղադրանք է առաջադրվում:

Ապրիլի 4-ին Թրամփը կանգնի դատարանի առջև:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին