Կարևոր իրադարձություններ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ուռենիներ են ընկել` միակողմանի փակելով ճանապարհը

31 Մարտ, 2023 09:29
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ուռենիներ են ընկել` միակողմանի փակելով ճանապարհը

Մարտի 31-ին, ժամը 04։48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ուռենի է ընկել (մոտ 15 գմ) ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից․ երթևեկությունը վերականգնվել է։

Մարտի 31-ին, ժամը 05։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ևս մեկ ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին ուռենի է ընկել (մոտ 10 գմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից․ երթևեկությունը վերականգնվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին