Կարևոր իրադարձություններ

Հրազդանում խոտածածկույթ է այրվել

31 Մարտ, 2023 00:27
Հրազդանում խոտածածկույթ է այրվել

Մարտի 30-ին, ժամը 14։57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի քաղաքապետարանի ետնամասում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հրազդանի ՀԷԿ»-ին հարակից սարալանջին։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 16։20-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին