ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ապրիլի 3-5-ը կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նա Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը, ինչպես նաև կհանդիպի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, դաշինքի գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։