Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը

30 Մարտ, 2023 22:15
Տեղի է ունեցել  ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը

Մարտի 30-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԱլԳ 2023թ. տարեկան աշխատանքային պլանը: ԱլԳ և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները կիսվեցին իրենց առաջարկություններով և իրենց գոհունակությունը հայտնեցին աշխատանքային պլանով նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Արա Մարգարյանն ընդգծեց ԱլԳ ծրագրերի ներառողականությունը որպես ծրագրի իրականացման հիմնական նախապայման:

Իր ելույթում Արա Մարգարյանն անդրադարձավ ԱլԳ Տնտեսական և ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված հինգ ուղենշային նախաձեռնություններին և դրանց կարևորությանը Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ երկրի դիմադրողականությունը բարձրացնելու տեսանկյունից:

Օրակարգի՝ ԱլԳ տարածաշրջանում անվտանգության և արժեքների հարցերի նվիրված կետի ներքո քննարկմանն Արա Մարգարյանը կարևորեց համընդհանուր եվրոպական արժեքների հարգումն ու պաշտպանումն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում: Նա վերահաստատեց ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պայմաններում։ Նա նաև անդրադարձավ ԵՄ մշտադիտարկման առաքելության դերին՝ տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին