Կարևոր իրադարձություններ

Նորայր Նորիկյանը՝ զինվորական կացարանի հրդեհից զոհվածների ծնողների հետ քննարկման մասին

30 Մարտ, 2023 19:52
Նորայր Նորիկյանը՝ զինվորական կացարանի հրդեհից զոհվածների ծնողների հետ քննարկման մասին

Այսօր զինվորական դատախազության վարչական շենքում տեղի է ունեցել Ազատ գյուղում տեղակայված զորանոցի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատների առաջին հանդիպումը զինվորական դատախազի հետ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ըստ էության, տուժող կողմին հետաքրքրող բոլոր հարցերը բարձրացվել են:

 
 

«Այլ վարկածների գոյությունն այս պահին բացառված չէ, ընթանում են ստուգողական, քննչական, դատավարական գործողություններ հնարավոր բոլոր վարկածներ ուղղությամբ, բայց կոնկրետ որևէ վարկածի վերաբերյալ չի տրամադրվել սպառիչ տեղեկատվություն: Այս պահին քրեական վարույթի շրջանակներում հինգ անձ է ենթարկվում քրեական հետապնդման, զինվորական դատախազի կողմից չի բացառվել նաև այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների իրականացումը»,- նշեց Նորիկյանը:

Վերջինիս խոսքով՝ զինվորականների դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությամբ ամրագրված այն հանգամանքը, որ մահը վրա է հասել շմոլ գազից և այրվածքային շոկից, առանձին հանգամանքներ են, և անհրաժեշության դեպքում պետք է այլ փորձաքննության միջոցով հավաստվի կամ հերքվի, թե կոնկրետ դրանցից յուրաքանչյուրը որքանով է գտնվում նույնական պատճառահետևանքային կապի մեջ. «Այսինքն՝ հրդեհից է առաջացե՞լ շմոլ գազը, կամ այդ շմոլ գազը հրդեհից առաջ գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ: Բոլոր հնարավոր ու անհնար վարկածների շուրջ հարց է բարձրացվել ու քննարկվել»:

Շարունակությունը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին