Կարևոր իրադարձություններ

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի առաջնությունում (լուսանկարներ)

30 Մարտ, 2023 10:48
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի առաջնությունում (լուսանկարներ)

Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ավարտին է մոտեցել շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ առաջնությունը:

Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը

Մերի Արաբիձե՝ 11 հնարավորից 8.5 միավոր

Օլիվիա Կիոլբասա՝ 11 հնարավորից 8.5 միավոր

Ալեքսանդրա Մալցևսկայա՝ 11 հնարավորից 8 միավոր

Հայ շախմատիստուհիների արդյունքները

ՄՎ Աննա Սարգսյան՝ 7.5 միավոր

ՄԳ Էլինա Դանիելյան՝ 7 միավոր

ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 7 միավոր

ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր

ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 5.5 միավոր

Պոլինա Կոբակ՝ 5 միավոր

Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մրցանակներ են ստացել համապատասխանաբար 10-րդ և 14-րդ տեղերի համար։ Մարիամ Մկրտչյանը լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի նորմա:

Աննա Սարգսյանը բարելավեց իր վարկանիշը 3.9 կետով, Լիլիթ Մկրտչյանը՝ 9.8 կետով, Մարիամ Մկրտչյանը՝ 16.6 կետով, Սուսաննա Գաբոյանը՝ 20.4 կետով և Պոլինա Կոբակը՝ 141 կետով:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին