Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    409,5
    423,5

  • RUB

    4,64
    4,94

Կարևոր իրադարձություններ

Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սևան» ՔԿՀ. «Հրապարակ»

30 Մարտ, 2023 08:30
Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սևան» ՔԿՀ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ: Ըստ լուրերի՝ նրա տեղափոխման պատճառն այն է, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն ծանրաբեռնված է կալանքի տակ գտնվող նախկին պաշտոնյաներով, ուստի որոշել են նրան տեղափոխել:

Ուշագրավ է, որ, ի տարբերություն «ԿԳԲ-ի պադվալի», մյուս բերդերում գողականներն են տնօրինություն անում, եւ այստեղ հայտնվողներն ավելի անպաշտպան են։ Բայց ենթադրվում է, որ «Սեւան»-ում Նարեկ Սարգսյանն իրեն ավելի լավ կզգա՝ հաշվի առնելով նրա կապերը։

Նշենք, որ 2021 թվականի հունիսի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին