Կարևոր իրադարձություններ

Ձեռնարկելու եմ բոլոր հնարավոր միջոցները ներկայացված խնդիրները լուծելու համար. Գ. Ներսիսյան

30 Մարտ, 2023 00:15
Հեղինակ՝ Գուրգեն Ներսիսյան
Ձեռնարկելու եմ բոլոր հնարավոր միջոցները ներկայացված խնդիրները լուծելու համար. Գ. Ներսիսյան

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ: Տեղում քննարկել ենք մի շարք հարցեր, լսել եմ նրանց մտահոգություններն ու առաջարկները, սակայն ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած այն անսահման ցավին ու տառապանքին, որի հետ ապրում են անհայտ կորած ազատամարտիկների ծնողները, նրանց կողմից ներկայացված ամենամեծ մտահոգությունը վերաբերում էր Արցախի Հանրապետության անվտանգությանն ու մեր ժողովրդի ապագային:

Հավաստիացնում եմ, որ իմ ողջ գործունեության ընթացքում ձեռնարկելու եմ բոլոր հնարավոր միջոցները հանդիպման ընթացքում ներկայացված խնդիրները լուծելու և առաջարկները իրականություն դարձնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին