Կարևոր իրադարձություններ

Դավթաշենի ու Զովունու որոշ հասցեներում ջուր չի լինի

29 Մարտ, 2023 21:33
Դավթաշենի ու Զովունու որոշ հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4-րդ բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Ռիբոկ» սպորտային կենտրոնների,  ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Միկոյան 25 շենքի,
  • Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի  21-26 փողոցների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին