Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ ուսանողներին ներկայացվել է մակրոտնտեսական վերլուծությունների և կանխատեսումների գործիքակազմը

29 Մարտ, 2023 18:14
ԵՊՀ ուսանողներին ներկայացվել է մակրոտնտեսական վերլուծությունների և կանխատեսումների գործիքակազմը
ՀՀ ֆինանսների նախարարության և ԵՊՀ-ի միջև կնքված հուշագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել հանդիպում Նախարարության ներկայացուցիչների և ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողների միջև:
 
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, ՄՌԿ վարչության պետ Ծովինար Բարսեղյանը, մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Գարիկ Պետրոսյանը, արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանը և հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության կոորդինացման բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Կարապետյանը:
 
ՖՆ ներկայացուցիչներն ուսանողներին են ներկայացրել Նախարարության նպատակները և հիմնական գործառույթները մակրոտնտեսական քաղաքականության մշակման և իրագործման համատեքստում, մասնավորապես՝ հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական վերլուծությունների և կանխատեսումների գործիքակազմը և այլն:
 
Հանդիպման ընթացքում ԵՊՀ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, կարևորելով ֆինանսների նախարարության հետ այսօրինակ միջոցառումների կազմակերպումը, ընդգծել է, որ պետական գերատեսչությունների հետ գործակցությունը ուսանողների մոտ ձևավորում է պետականամետ մտածողություն, և կոտրվում է կարծրատիպը, թե գերատեսչությունները փակ և լճացող համակարգեր են:
 

Լրահոս

Դիտել ավելին