Կարևոր իրադարձություններ

Դանակով երկու անձի ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել. ՔԿ

29 Մարտ, 2023 15:25
Դանակով երկու անձի ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել. ՔԿ

2023 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 22.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքում դանակահարության դեպք է գրանցվել:  

38-ամյա բնակիչը  նույն քաղաքի Միկոյան փողոցում գործող խանութ սրահում հանդիպել է նույն մարզի Գետափ բնակավայրի 32-ամյա բնակչին և նրանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը տևել է շուրջ 20 րոպե:

Իսկ հետո 38-ամյա տղամարդը, իր տանից, երկու ընկերների հետ՝ նրանցից մեկին պատկանող Լեքսուս մակնիշի ավտոմեքենայով, իսկ 32-ամյա տղամարդը, հիշյալ խանութի մոտից, 3 ընկերների հետ՝ Նիսան և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներով, գնացել են Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածից դեպի աջ թեքվող դաշտամիջյան ճանապարհ, որտեղ 32 և 38-ամյա տղամարդկանց միջև վիճաբանությունը շարունակվել է:

Վերջինս իր հետ վերցրած խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 32-ամյա տղամարդու որովայնի ձախ հատվածին և վերջինիս ընկերներից մեկի ձախ ազդրի հատվածին՝ նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Ապա նա փորձել է կրկին հարվածել 32-ամյա տղամարդուն, սակայն դանակը դիպել է վերջինիս մատին, որից հետո Լեքսուս մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Ավելի ուշ վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։

Միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ 38-ամյա տղամարդու նկատմամբհանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին