Կարևոր իրադարձություններ

Քննչական որոշակի գործողություններ են կատարվում. ՔԿ խոսնակը` ՌՈ ծառայողների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

29 Մարտ, 2023 13:57
Քննչական որոշակի գործողություններ են կատարվում. ՔԿ խոսնակը` ՌՈ ծառայողների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում:

Ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ 

Ըստ տեղեկությունների` ծեծվողների մեջ են եղել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Shabat.am-ը փորձեց ճշտել լուրի իսկությունը, ինչպես նաև պարզելու` կա՞ն ձերբակալվածներ, ծեծկռտուքի մասնակիցներն իրոք ՌՈ ծառայողներ են եղել, որին ի պատասխան Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ ավելի ուշ տեղեկություն կտարածեն տեղի ունեցածի վերաբերյալ` հավելելով.

«Այս պահին տեղեկություն չեմ կարող տալ, քննչական որոշակի գործողություններ են կատարվում, ավարտեն վերջացնեն, մենք տեղեկատվությամբ հանդես կգանք: Համենայնդեպս նման դեպք տեղի ունեցել է: Այսքանը կարող եմ այս պահին ասել»:

ՊՆ-ից էլ հայտնել էին, որ ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին