Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ թեկնածու առաջարկելու վերաբերյալ արտահերթ նիստ կգումարվի. Թագուհի Թովմասյան

29 Մարտ, 2023 09:29
ՄԻՊ թեկնածու առաջարկելու վերաբերյալ արտահերթ նիստ կգումարվի. Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ:

Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։

Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։

Հանձնաժողովն առաջիկայում կգումարի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Ազգային ժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին