Կարևոր իրադարձություններ

Կինը դաշույնով խփել է երիտասարդ հարևանին

28 Մարտ, 2023 23:20
Կինը դաշույնով խփել է երիտասարդ հարևանին

Մարտի 27-ին՝ ժամը 18.57-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ: Ըստ երիտասարդի՝ Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի շենքերից մեկում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել է 60-ամյա հարևանուհին:

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

60-ամյա կինը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին