Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով

28 Մարտ, 2023 21:27
Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով

Սույն թվականի մարտի 24-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, քաղաքացի Ա. Հ.-ին տրամատրվել է կարճատև տեսակցություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի հետ: Այս մասին հայտնում են  ՀՀ քրեակատարողական ծառայությունից։

Սահմանված կարգի համաձայն՝ քաղաքացին, մինչ տեսակցությունը, ենթարկվել է անձնական խուզարկության հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից: Խուզարկության արդյունքում Ա. Հ.-ի մոտից հայտնաբերվել է գործարանային արտադրության դանակ-գոտի՝ ամրացված տաբատին:

Ըստ Ա. Հ.-ի բանավոր հայտարարության՝ դանակը պատկանում է իրեն, և այն ոչ ոքի փոխանցելու կամ դրանով որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել:

Քաղաքացի Ա. Հ.-ն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին