Կարևոր իրադարձություններ

Հատուկ հարթակների միջոցով հնարավոր կլինի ուժեղացնել հիվանդանոցների միջև համագործակցությունը

28 Մարտ, 2023 20:34
Հատուկ հարթակների միջոցով հնարավոր կլինի ուժեղացնել հիվանդանոցների միջև համագործակցությունը

Մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտում առկա իրավիճակը, փոփոխություններն ու զարգացումները քննարկվել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնների ղեկավարների և մասնագետների հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում նախանշվել է աշխատանքային քարտեզ, որի տրամաբանությամբ էլ պետք է զարգացնել ոլորտի առաջընթացը: Մանկական նյարդաբանական հիվանդությունների հայտնաբերումից մինչև բուժումը, հսկողության գործընթացը կդիտարկվի որպես ամբողջական շղթա, իսկ հատուկ հարթակների միջոցով հնարավոր կլինի ուժեղացնել հիվանդանոցների միջև համագործակցությունը:

Հանդիպման ավարտին նախարար Անահիտ Ավանեսյանը մանկական նյարդավիրաբուժության ծառայության զարգացման գործում մեծ ներդրումների, երկար տարիների բեղմնավոր համագործակցության համար Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանին պատվոգիր է շնորհել:

 

Լրահոս

Դիտել ավելին