Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հավաքականը խփեց 2-րդ գոլը

28 Մարտ, 2023 20:21
Հայաստանի հավաքականը խփեց 2-րդ գոլը

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպման 2-րդ խաղակեսը։ Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը խփեց Հայաստանի հավաքականի 2-րդ գոլը՝ գերազանցելով Կիպրոսի հավաքականին։ Արդյունքում, այս պահի դրությամբ խաղի հաշիվը 2։1 է՝ հօգուտ Հայաստանի։ Ընդամենը 17-18 րոպեի տարբերությամբ Հայաստանի հավաքականը պարտվողի կարգավիճակից մոտեցավ հաղթողի կարգավիճակին։

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի հավաքականի 1-ին գոլի հեղինակը ևս Ռանոսն էր։

 

Լրահոս

Դիտել ավելին