Կարևոր իրադարձություններ

Վահե Ղազարյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր (տեսանյութ)

28 Մարտ, 2023 18:45
Վահե Ղազարյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր (տեսանյութ)

Մարտի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։


Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ։
Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունները, նշել է տարիների ընթացքում կատարած աշխատանքները, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ Գիորգի Շարվաշիձեն նույնպես բարձր է գնահատել ձևավորված բարեկամական սերտ հարաբերությունները։ Նա փոխգործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։


Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով կառույցի ձևավորման աշխատանքները, անդրադարձ է կատարել մարզերում պարեկային ծառայության ներդրման, քրեական ոստիկանության ու տարածքային ստորաբաժանումների բարեփոխումներին։


Հանդիպմանը քննարկվել են նաև Սևանա լճում ջրային պարեկային ծառայության ներդրման, երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին