Կարևոր իրադարձություններ

Երիտասարդին դանակահարել էր 60-ամյա հարևանուհին

28 Մարտ, 2023 14:58
Երիտասարդին դանակահարել էր 60-ամյա հարևանուհին

Մարտի 27-ին, ժամը 18.57-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:

Ըստ երիտասարդի՝ Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի շենքերից մեկում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել է 60-ամյա հարևանուհին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

60-ամյա կինը ձերբակալվել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին