Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ կարելի է տեսնել ապրիլյան երկնքում

28 Մարտ, 2023 13:58
 Ի՞նչ կարելի է տեսնել ապրիլյան երկնքում

Աշխարհագրական դիրքից և տարվա եղանակից կախված՝ գիշերային երկնքում դիտվող երևույթներն ու երկնային մարմինները փոփոխվում են։

Ապրիլ ամսին Բյուրականի աստղադիտարանի տարածքից հնարավոր կլինի տեսնել՝

Օրիոնի համաստեղությունը և Օրիոնի միգամածությունը

Մեծ Արջի համաստեղությունը, Միցար և Ալկոր կրկնակի աստղային համակարգը

Երկնակամարի ամենապայծառ աստղը' Սիրիուսը

Բազումք (Պլեյադներ) աստղակույտը

 h և X Պերսեոսի կրկնակի ցրված աստղակույտը

 Մարս մոլորակը՝ ամբողջ գիշեր, իսկ Վեներա մոլորակը մինչև 22:00-ը

Լուսինը հնարավոր կլինի դիտել ապրիլի 1-7-ը և ապրիլի 23-31։ Ընդ որում՝ ապրիլի 6-ին և 7-ին կդիտվի լիալուսին։

Նշենք, որ ապրիլ ամսին դիտումները կսկսվեն ժամը 20։30-ից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին